Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բաքվին չի բավարարել Մոսկվայի պատասխանը

Բաքվին չի բավարարել Մոսկվայի պատասխանը
Միջազգային
10:52, 21 апрель 2021
Ալիևը հայտնել է, որ Բաքուն Մոսկվայից ստացել է պատասխանը` Լեռնային Ղարաբաղում «Իսկանդեր» տիպի հրթիռային համակարգի գործածելու վերաբերյալ նամակին:

Ըստ Ադրբեջանի նախագահի, Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը ադրբեջանական կողմին ուղղված նամակում շարունակել է պնդել, որ իրենք չեն արձանագրել Ղարաբաղում «Իսկանդեր» հրթիռների արձակման որևէ դեպք:

Միաժամանակ, Ալիևը կտրականապես մերժում է Սիրիայից Ղարաբաղ «Իսկանդեր-Մ» հրթիռների բեկորները «տեղափոխելու» վարկածը:

Ադրբեջանի նախագահը հայտնել է, որ Բաքուն ակնկալում է Ռուսաստանի Դաշնությունից ավելի ամբողջական պատասխան ստանալ «Իսկանդերի» վերաբերյալ:  Նրա խոսքով՝ «Մ» տիպի հրթիռները կամ ուղիղ փոխանցվել են Հայաստանին ռուսների կողմից, կամ էլ ինչ-որ մի ձևով ապօրինի արտահանվել են Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան, առանց պաշտոնական Մոսկվայի իմացության։