Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՄՆ պետդեպը չպետք է վարանի խոսել Ադրբեջանի ագրեսիայի մասին. Ֆրենկ Փալոն

ԱՄՆ պետդեպը չպետք է վարանի խոսել Ադրբեջանի ագրեսիայի մասին. Ֆրենկ Փալոն
Միջազգային
16:59, 17 ноябрь 2022
Ես ուրախ եմ, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը շփվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, թվիթերում գրել է ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը:

«Եթե մենք իսկապես ցանկանում ենք խաղաղություն հաստատել տարածաշրջանում, պետդեպը չպետք է վարանի խոսել Ադրբեջանի ագրեսիայի մասին, քանի որ մենք շարունակում ենք ակտիվ դերակատարություն ունենալ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններում»,- գրել է կոնգրեսականը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հեռախոսազրույցին: