Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՄԱԳԱՏԷ-ն բանաձև է ընդունել՝ Ռուսաստանին կոչ անելով լքել Զապորոժիեի ԱԷԿ-ը

ՄԱԳԱՏԷ-ն բանաձև է ընդունել՝ Ռուսաստանին կոչ անելով լքել Զապորոժիեի ԱԷԿ-ը
Միջազգային
11:07, 18 ноябрь 2022
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) կառավարիչների խորհուրդը բանաձև է ընդունել, որում կոչ է արել Ռուսաստանին անհապաղ դուրս բերել զինվորականներին և այլ անձնակազմին գրավված Զապորոժիեի ատոմակայանից։

Բանաձևի հեղինակները Ռուսաստանին կոչ են արել հրաժարվել կայանի սեփականության իրավունքի անհիմն հավակնություններից և թույլ տալ ԶԱԷԿ մտնել ուկրաինական կողմին, որպեսզի նա կարողանա վերականգնել ատոմակայանի նկատմամբ վերահսկողությունը՝ ապահովելու համար նրա անվտանգությունը:

Փաստաթղթում նաև մտահոգություն է արտահայտվում կայանի ուկրաինական անձնակազմի վրա ճնշումների, հրետակոծության հետևանքով արտաքին էլեկտրամատակարարման բազմաթիվ խախտումների, ինչպես նաև Ռուսաստանի մերժման կապակցությամբ՝ ականջալուր լինելուուկրաինական միջուկային օբյեկտներում «բոլոր գործողությունները դադարեցնելու» նախորդ կոչերին։ 

Ինչպես նշում է Reuters-ը, սա ՄԱԳԱՏԷ-ի երրորդ բանաձևն է Ուկրաինայում պատերազմի սկզբից ի վեր, որով Ռուսաստանին կոչ է արվում դադարեցնել ռազմական գործողությունները ուկրաինական միջուկային օբյեկտներում։ Նոր փաստաթղթին փակ քվեարկությամբ աջակցել են խորհրդի մեջ մտնող 35 երկրներից 24-ի ներկայացուցիչները։ Դեմ են քվեարկել յոթը։ Reuters-ի աղբյուրների խոսքով՝ դրանց թվում են Ռուսաստանը և Չինաստանը։

Մեկնաբանելով բանաձևը՝ Վիեննայում միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցչությունը մեղադրել էՄԱԳԱՏԷ-ին գործակալությանաշխատանքը «քաղաքականացնելու» մեջ։ Ռուս դիվանագետները փաստաթուղթն անվանել են «ոչ պրոֆեսիոնալ կազմած» և «սխալներ պարունակող»: