Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պեսկովը հաստատել է՝ նոյեմբերի 23-ին Պուտինը կայցելի Երևան՝ մասնակցելու ՀԱՊԿ գագաթնաժողովին

Պեսկովը հաստատել է՝ նոյեմբերի 23-ին Պուտինը կայցելի Երևան՝ մասնակցելու ՀԱՊԿ գագաթնաժողովին
Միջազգային
14:39, 18 ноябрь 2022
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ծրագրում է մասնակցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գագաթնաժողովին և բանակցություններ վարել Կուբայի առաջնորդ Միգել Դիաս-Կանելի հետ, հայտարարել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Կլինի ուղևորություն Հայաստան՝ ՀԱՊԿ գագաթնաժողովին, և կլինեն ռուս-կուբայական բանակցություններ»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։

ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը տեղի կունենա նոյեմբերի 23-ին Երևանում։ Միջոցառմանը ներկա կլինեն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ջապարովը և Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը։