Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՌԴ-ն «ահաբեկչական պետություն» ճանաչելու բանաձևը ԵԽ պատգամավորները կքվեարկեն նոյեմբերի 23-ին Ստրասբուրգի նստաշրջանում

ՌԴ-ն «ահաբեկչական պետություն» ճանաչելու բանաձևը ԵԽ պատգամավորները կքվեարկեն նոյեմբերի 23-ին Ստրասբուրգի նստաշրջանում
Միջազգային
17:55, 18 ноябрь 2022
Եվրախորհրդարանը (ԵԽ) Ռուսաստանը «ահաբեկչական պետություն» ճանաչելու հարցով բանաձև է պատրաստել և մտադիր է այն քվեարկել նոյեմբերի 23-ին Ստրասբուրգի նստաշրջանում։ Այս մասին այսօր կայացած ճեպազրույցում հայտարարել է Եվրախորհրդարանի մամուլի քարտուղար Դելֆին Քոլարդը։

«ԵԽ պատգամավորները չորեքշաբթի օրը կքվեարկեն մի բանաձևի շուրջ, որը Ռուսաստանը բնութագրում է որպես ահաբեկչությանը աջակցող պետություն՝ Ուկրաինայում քաղաքացիական օբյեկտների վրա մասշտաբային հարձակումների ակտիվացման հետևանքով»,- ասել է նա։ 

Եվրախորհրդարանի բանաձևերը չունեն իրավական ուժ և կրում են խորհրդատվական բնույթ, սակայն դրանք լայնորեն կիրառվում են Եվրամիության մեդիա և քաղաքական միջավայրում՝ կոնկրետ քաղաքական դիրքորոշումներ առաջադրելու և տարածելու համար: