Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուսաստանը կարևոր դերակատարություն է ունեցել ԼՂ զինված հակամարտության դադարեցման հարցում․ Վլադիմիր Պուտին

Ռուսաստանը կարևոր դերակատարություն է ունեցել ԼՂ զինված հակամարտության դադարեցման հարցում․ Վլադիմիր Պուտին
Միջազգային
17:18, 21 апрель 2021
 
«Որպես նոր սերնդի ռազմական համակարգերի ստեղծման, ժամանակակից ատոմային ուժերի զարգացման լիդեր, Ռուսաստանը մեկ անգամ ևս հետևողականորեն առաջարկում է գործընկերներին, քննարկել հարցեր, կապված ռազմավարական զինման հետ՝ գլոբալ կայությունյան ապահովմամբ»,- այդ մասին այսօր ՌԴ դաշնային ժողովի ժամանակ իր ելույթում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Նա նաև նշել է, որ այդ առումով «ատոմային հնգյակի» երկրների մոտ այստեղ հատուկ պատասխանատվություն կա։ ՌԴ նախագահը հույս նէ հայտնում, որ ՄԱԿ-ի մշտական անդամ երկրների ղեկավարների առանձին հանդիպման նախաձեռնությունը, որն իրենք առաջ մղեցին անցյալ տարի, կիրականանա, և այն կկայանա, երբ թույլ կտա համաճարակային պայմանները։ 

«Ռուսաստանը միշտ բաց է միջպետական լայն համագործակցության համար։ Ձգտում ենք աջակցել տարածաշրջանային կոնֆլիկտների լուծմանը։ Եվ արդեն ամեն ինչ արել ենք Սիրիայում իրավիճակի կայունացման համար, Լիբիայում քաղաքական երկխոսության կարգավորման համար։ Ռուսաստանը կարևոր դերակատարություն է ունեցել ԼՂ զինված հակամարտության դադարեցման հարցում»,-ասաց Վլադիմիր Պուտինը։

Նա նաև նշեց, որ հատկապես փոխադարձ հարգանքի վրա հիմնված, իրենք ստեղծում ենք կապեր՝աշխարհի պետությունների գերակշիռ  մեծամասնության` Ասիայի, Լատինական Ամերիկայի, Աֆրիկայում, Եվրոպայի շատ երկրների հետ: