Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իրանի ԱԳՆ-ն Արևմուտքին սպառնացել է ՄԱԳԱՏԷ-ի բանաձևի հետևանքներով

Իրանի ԱԳՆ-ն Արևմուտքին սպառնացել է ՄԱԳԱՏԷ-ի բանաձևի հետևանքներով
Միջազգային
14:22, 21 ноябрь 2022
Իրանի ԱԳՆ-ն քննադատել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) որոշումը, որը կոչ է անում Թեհրանին համագործակցել չհայտարարված երեք օբյեկտներում ուրանի հետքեր հայտնաբերելու հետաքննության շրջանակներում, և այն անվանել է «անտրամաբանական և ապակառուցողական» միջոց, հաղորդում է Press TV-ն։ 

Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Նասեր Քանանիի խոսքով՝ Թեհրանը արևմտյան երկրներին զգուշացրել է նման քայլի հետևանքների մասին։

«Բանաձևը հավանության են արժանացրել՝ չնայած այն հանգամանքին, որ Իրանը անցկացնում է աշխարհի ամենաթափանցիկ խաղաղ
միջուկային ծրագիրը՝ համեմատած այլ երկրների հետ, որոնք գտնվում են ՄԱԳԱՏԷ-ի դիտարկման ներքո»,- ասել է նա։

Քանանին հավելել է, որ բանաձևը առաջ են քաշել ԱՄՆ-ն ու եվրոպական երեք երկրներ՝ «Իրանի վրա ճնշումը մեծացնելու համար»։ 

«Բայց Իրանը կշարունակի իրականացնել իր խաղաղ միջուկային ծրագիրը՝ իր կարիքներին համաչափ և միջազգային պայմանագրերի
շրջանակներում իր իրավունքներին ու պարտավորություններին համապատասխան»,- ասել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը։