ԿԸՀ-ն նախագահական ընտրություններում հաղթող է ճանաչել Կասիմ-Ժոմարտ Տոկաևին

Միջազգային
Ղազախստանի գործող նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հաղթել է արտահերթ նախագահական ընտրություններում: Այդ մասին հայտնել է Ղազախստանի ԿԸՀ-ն, որն այսօր ներկայացրել է քվեարկության վերջնական արդյունքները:
«Տոկաև Կասիմ-Ժոմարտ Կեմելին ստացել է քվեների 81.31 տոկոսը»,- հայտարարել է կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Նուրլան Աբդիրովը:
Նրա փոխանցմամբ, վերընտրված նախագահի պաշտոնամուտի հանդիսավոր արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 26-ին:
«Բոլորին դեմ» քվեների թիվը կազմել է 5.8 տոկոս, ինչը գրանցված երկրորդ արդյունքն է: Ընտրոություններին մասնակցել են ևս հինգ թեկնածուներ, որոնցից յուրաքանչյուրը 2-3 տոկոս է հավաքել:
Տոկաևը սեպտեմբերի 1-ին է հայտարարել երկրում նախագահական արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին: Նա վավերացրել է օրենքը, որով նախագահները հետայսու 7 տարի ժամկետով են ընտրվելու: