Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՄՆ Կոնգրեսի 100 անդամ բաց նամակով դիմել է նախագահ Ջոզեֆ Բայդենին՝ կոչ անելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԱՄՆ Կոնգրեսի 100 անդամ բաց նամակով դիմել է նախագահ Ջոզեֆ Բայդենին՝ կոչ անելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միջազգային
11:50, 22 апрель 2021
ԱՄՆ Կոնգրեսի 100 անդամ բաց նամակով դիմել է նախագահ Ջոզեֆ Բայդենին՝ կոչ անելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Կոնգրեսական Ադամ Շիֆը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ ինքն էլ է միացել 100 կոնգրեսականներին, ու հրապարակել է նամակի պատճենը կոնգրեսականների ստորագրություններով։ Այս մասին գրում է Armtimes.com-ը։

Շիֆը կրկին հիշեցրել է, որ դեռևս նախագահի թեկնածու Բայդենը խոստացել էր կոտրել «ամոթալի լռությունը» եւ լինել առաջին գործող նախագահը, որը կընդունի Հայոց ցեղասպանությունը։

Հիշեցնենք, որ Ադամ Շիֆը երեկ առանձին նամակով եւս դիմել էր ԱՄՆ նախագահին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչով։