Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուս խաղաղապահները սեպտեմբերից աջակցում են «անջատողականությանը». Ադրբեջանցի պատգամավոր

Ռուս խաղաղապահները սեպտեմբերից աջակցում են «անջատողականությանը». Ադրբեջանցի պատգամավոր
Միջազգային
14:43, 29 ноябрь 2022
Տպավորություն է ստեղծվում, որ ռուս խաղաղապահներն անհարգալից են վերաբերվում 2020 թվականի նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ հայտարարությանը, այսօր Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նիստում հայտարարել է տարածաշրջանային հարցերով խորհրդարանական կոմիտեի նախագահ Սիյավուշ Նովրուզովը։

Նովրուզովը նշել է, որ տարածաշրջանային հարցերով կոմիտեն դիմում է պատրաստել ՌԴ Պետդումայի տարածաշրջանային հարցերով կոմիտեին։

«Արևմտյան Ադրբեջանում «մեր» հազարավոր «տեղանուններն» արդեն «փոխվել են» հայերի կողմից։ Այդ դեպքում իրավաչափ չէ, որ ռուս խաղաղապահները սեպտեմբերից աջակցում են «անջատողականությանը»՝ խեղաթյուրելով «ադրբեջանական տեղանունների» անվանումները։ Եթե խաղաղապահները ի վիճակի չեն կատարելու իրենց գործառույթները, ապա թող դադարեցնեն իրենց գործունեությունը։ Մեզ պետք են խաղաղապահներ, ոչ թե «անջատողականներ»,- ասել է պատգամավորը։