Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ձեր Ադրբեջանը պետք է միանա Իրանին». Իրանի խորհրդարանականները նախազգուշացնում են Ալիևին

«Ձեր Ադրբեջանը պետք է միանա Իրանին». Իրանի խորհրդարանականները նախազգուշացնում են Ալիևին
Միջազգային
11:18, 30 ноябрь 2022
Իրանի Մեջլիսի անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի նախագահ Վահիդ Ջալալզադեն խորհրդարանի նիստի ժամանակ անդրադարձել է Ադրբեջանի կողմից հնչեցված հակաիրանական հայտարարություններին։

«Ադրբեջանի գործակալները պետք է ուշադրություն դարձնեն այն փաստի վրա, որ սիոնիստներն ու ամերիկացիներն իրենց ոտքերի տակ սեխի կեղև են գցել։ Իրանի և Ադրբեջանի ժողովուրդների հարաբերություններն անքակտելի են»,- ասել է Ջալալզադեն։

Ինչպես հաղորդում է իրանական ISNA գործակալությունը, նույն հանձնաժողովի քարտուղար Յակուբ Ռեզազադեն իր հերթին ընդգծել է. «Ես լրջորեն զգուշացնում եմ Ադրբեջանի կեղծ նախագահին, որ եթե Ադրբեջանը պետք է միանա, ապա ձեր Ադրբեջանը պետք է միանա Իրանին»։