Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանցի պատգամավորը կոչ է արել բոյկոտել ֆրանսիական ապրանքները

Ադրբեջանցի պատգամավորը կոչ է արել բոյկոտել ֆրանսիական ապրանքները
Միջազգային
14:02, 02 декабрь 2022
Ադրբեջանցի պատգամավոր Նագիֆ Համզաեւը կոչ է արել բոլոր ադրբեջանցիներին կամավոր բոյկոտել ֆրանսիական արտադրության ապրանքները՝ որպես պատասխան Ֆրանսիայի խորհրդարանի ընդունած հակաադրբեջանական բանաձեւերի։

Ինչպես հաղորդում է haqqin.az-ը այս մասին պատգամավորն ասել է Ֆրանսիայի Սենատի եւ Ազգային ժողովի կողմից Ադրբեջանի վերաբերյալ ընդունած բանաձեւերի հարցով Միլի մեջլիսի հայտարարության քննարկման ժամանակ։ 

Համզաեւի խոսքով՝ «ժամանակին ֆրանսիացի պատգամավորներն ակտիվորեն մասնակցել են Ադրբեջանում անցկացվող փառատոնների, լավ ժամանակ են անցկացրել այստեղ»: Սակայն այժմ Ադրբեջանը, նշել է պատգամավորը, «բախվել է ֆրանսիական քաղաքական էլիտայի կողմնակալ եւ անարդար որոշմանը»։

Համզաեւը կոչ է արել վերանայել հարաբերությունները Փարիզի հետ, որպեսզի ապագայում «կրկին չառերեսվեն նման երախտամոռության»։