Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Որքան շատ հարվածեն Ուկրաինային, այնքան մեծ կլինի ԵՄ-ին անդամակցելու շանսը․ Բորել

Որքան շատ հարվածեն Ուկրաինային, այնքան մեծ կլինի ԵՄ-ին անդամակցելու շանսը․ Բորել
Միջազգային
14:41, 06 декабрь 2022
ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելը անհրաժեշտ է համարում առաջին հերթին Ուկրաինայի, իսկ հետո միայն Ռուսաստանի անվտանգության երաշխիքների քննարկումը։ Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը։

Ելույթ ունենալով Փարիզում Ժակ Դելորի ինստիտուտի կազմակերպած սիմպոզիումում՝ Բորելը կարծիք է հայտնել, որ Ուկրաինայի շուրջ ստեղծված կոնֆլիկտային իրավիճակից ելքը «պետք է իրականացվի միջազգային իրավունքի նորմերին համապատասխան»՝ Կիևին տրամադրելով անվտանգության երաշխիքներ։

«Ինչ վերաբերում է Ռուսաստանի համար անվտանգության երաշխիքներին, ապա այդ մասին կխոսենք ավելի ուշ»,- հավելել է նա։

Բորելի պնդմամբ, «որքան շատ ավերածությունների ենթարկվի Ուկրաինան, այնքան մեծ կլինեն նրա՝ ԵՄ-ին միանալու հնարավորությունները»: