Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բաքվի դատարանը երկարաձգել է գերեվարված հայ զինծառայողի կալանքի ժամկետը

Բաքվի դատարանը երկարաձգել է գերեվարված հայ զինծառայողի կալանքի ժամկետը
Միջազգային
17:06, 23 апрель 2021
Ապրիլի 23-ին Բաքվի ռազմական դատարանը երկարաձգել է ՀՀ Զինված ուժերի զինծառայող Լյուդվիգ Մկրտչյանի՝ որպես կալանավորում ընտրված խափան միջոցը։ Նա մեղադրվում է ադրբեջանցի զինծառայողներին, իբր, խոշտանգելու մեջ,գրում է factor.am-ը։

Դատական նիստի արդյունքում նրա կալանավորման ժամկետը երկարաձգվել է 4 ամսով, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 113 հոդվածով (ձերբակալված կամ սահմանափակման մեջ գտնվող անձանց ֆիզիկական կամ հոգեբանական տառապանք պատճառելը):

2000 թվականին Ադրբեջանի ռազմական դատախազությունը քրեական գործ էր հարուցել՝ Լյուդվիգ Մկրտչյանի կողմից «հայկական գերության մեջ գտնվող ադրբեջանցիների նկատմամբ խոշտանգումների վերաբերյալ», որոնք, իբր, տեղի են ունեցել Արցախյան առաջին պատերազմի ընթացքում։ Նշենք, որ Լյուդվիգ Մկրտչյանը գերեվարվել է անցյալ տարվա հոկտեմբերին։