Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Boeing 737-300 օդանավը Թեհրանի «Մեհրաբադ» օդանավակայանից այսօր վայրէջք կկատարի Երևանում․ Քաղավիացիայի կոմիտե

Boeing 737-300 օդանավը Թեհրանի «Մեհրաբադ» օդանավակայանից այսօր վայրէջք կկատարի Երևանում․ Քաղավիացիայի կոմիտե
Միջազգային
18:59, 23 апрель 2021
Հարգելի քաղաքացիներ,

Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության և Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի համատեղ ջանքերի շնորհիվ և իրանական կողմի հետ արդյունավետ գործակցության արդյունքում՝ «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ»  ավիաընկերության  Boeing 737-300 տիպի (ազգային և գրանցման նիշի համարը EK-FAA) օդանավը Թեհրանի «Մեհրաբադ» օդանավակայանից այսօր տեղական ժամանակով 19:15-ին վայրէջք կկատարի Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում:

Տեղեկացնում ենք նաև, որ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն գործի վերաբերյալ իր անցկացրած քննության և արդյունքների մասին հանդես կգա հավելյալ պարզաբանմամբ։

Քաղաքացիական ավիացիայի կոմիտե