Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պահանջում ենք անհապաղ վերացնել Լաչինի միջանցքի շրջափակումը․ ԵԽ-ում ԼՂ բարեկամության խումբ

Պահանջում ենք անհապաղ վերացնել Լաչինի միջանցքի շրջափակումը․ ԵԽ-ում ԼՂ բարեկամության խումբ
Միջազգային
16:56, 14 декабрь 2022
Եվրախորհրդարանում Լեռնային Ղարաբաղի բարեկամության խումբը հայտարարությամբ դատապարտել է ադրբեջանական բանակի կողմից հրադադարի համաձայնագրի խախտումը և պահանջել անհապաղ վերացնել Լաչինի միջանցքի շրջափակումը, որը փակ է՝ չնայած ռուսական խաղաղապահ ուժերի ներկայությանը։

Եվրախորհրդարանում Լեռնային Ղարաբաղի հետ բարեկամության խմբի հայտարարությունն ամբողջությամբ՝ ստորև․

«Լաչինի միջանցքը միակ կապն է Լեռնային Ղարաբաղի և հարևան Հայաստանի միջև, և այն կտրվել է ադրբեջանական բանակի կողմից։ Արցախի հայ ժողովրդի շրջափակումը պետք է վերացվի։

Եվրախորհրդարանում Լեռնային Ղարաբաղի բարեկամության խումբը դատապարտում է ադրբեջանական բանակի կողմից հրադադարի համաձայնագրի խախտումը և պահանջում անհապաղ վերացնել Լաչինի միջանցքի շրջափակումը, որը փակ է՝ չնայած ռուսական խաղաղապահ ուժերի ներկայությանը։

Դադարեցվել են մատակարարումներն Արցախ, և բնակչությունը կենթարկվի նորմավորման, եթե ոչինչ չարվի շրջափակման անհապաղ վերացումն ապահովելու ուղղությամբ։

Մենք խնդրում ենք ԵՄ-ին վստահեցնել հարձակման ենթարկված հայ ժողովրդին Եվրոպայի աջակցությունը։ Սա հրատապ է. այս ագրեսիան միայն սկիզբն է, ադրբեջանական բռնապետության իրական նախագիծը Արցախի էթնիկ զտումն է։ Իսկապե՞ս թույլ կտանք, որ ցեղասպանությունից 110 տարի անց մարդկության դեմ, հայ ժողովրդի դեմ նոր հանցագործություն իրականացվի»։