Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանը պետք է դադարեցնի Լաչինի միջանցքի արգելափակումը և վերականգնի ԼՂ-ի գազամատակարարումը. Freedom House

Ադրբեջանը պետք է դադարեցնի Լաչինի միջանցքի արգելափակումը և վերականգնի ԼՂ-ի գազամատակարարումը. Freedom House
Միջազգային
12:28, 15 декабрь 2022
Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը կոչ է անում միջազգային հանրությանը վերահաստատել իր աջակցությունը առանց հարկադրանքի բանակցություններին։ 

«Ադրբեջանը պետք է դադարեցնի Լաչինի միջանցքի արգելափակումը, որը Լեռնային Ղարաբաղն արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհն է։

Մեզ անհանգստացնում են լուրերն այն մասին, որ Ադրբեջանը ևս մեկ անգամ դադարեցրել է գազի մատակարարումը Լեռնային Ղարաբաղ։

Մենք կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը վերականգնել տարածաշրջանի բնակչության անարգել գազամատակարարումը։

ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրները և 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կողմերը պետք է ձեռնարկեն անհրաժեշտ քայլեր՝ ապահովելու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը, ներառյալ նրանց ազատ տեղաշարժը»,- ասվում է կազմակերպության թվիթերյան գրառման մեջ։