Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հորդորում եմ Ադրբեջանի կառավարությանը կատարել հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները․ Կոչ եմ անում ԵՄ միջնորդությամբ հրատապ վերսկսել բանակցությունները․ Մարինա Կալյուրանդ

Հորդորում եմ Ադրբեջանի կառավարությանը կատարել  հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները․ Կոչ եմ անում ԵՄ միջնորդությամբ  հրատապ վերսկսել բանակցությունները․ Մարինա Կալյուրանդ
Միջազգային
15:42, 15 декабрь 2022
Գործընկերոջս` Եվրոպական Խորհրդարանում Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդի հայտարարությունը Լաչինի միջանցքի փակման վերաբերյալ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ ՔՊ պատգամավոր Արման Եղոյանը։ 

«Չափազանց մտահոգված եմ դեկտեմբերի 3-ին և կրկին դեկտեմբերի 12-ից ի վեր Լաչինի միջանցքում Ադրբեջանի պետական իշխանությունների և ենթադրյալ բնապահպանական ցուցարարների գործողություններից, որոնք հանգեցրել են Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակմանը, որը մատակարարման կենսական ուղի է հանդիսանում շրջանի հայ բնակչության համար։

Բացի այդ, խիստ մտահոգիչ է Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքով անցնող խողովակաշարով Լեռնային Ղարաբաղ գազի մատակարարման խաթարումը, ինչը մեծացնում է հումանիտար լուրջ հետևանքների վտանգը:

Հիշեցնեմ, որ անվտանգ տեղաշարժը Լաչինի միջանցքով երաշխավորված է Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ: Ես հորդորում եմ Ադրբեջանի կառավարությանը կատարել այս հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, և կոչ եմ անում առավելագույն զսպվածություն ցուցաբերել ինչպես գործողությունների, այնպես էլ` հռետորաբանության առումով:

Մեկ անգամ ևս ընդգծում եմ խաղաղության համապարփակ համաձայնագրի անհրաժեշտությունը, որը պետք է ամուր երաշխիքներ տա Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների և անվտանգության համար: Կոչ եմ անում ԵՄ միջնորդությամբ ամենաբարձր մակարդակով հրատապ վերսկսել բանակցությունները և ապաէսկալացնել իրավիճակը»։