Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Զելենսկին մեկնում է Վաշինգտոն. նա այսօր կհանդիպի Բայդենին և ելույթ կունենա Կոնգրեսում

Զելենսկին մեկնում է Վաշինգտոն. նա այսօր կհանդիպի Բայդենին և ելույթ կունենա Կոնգրեսում
Միջազգային
11:40, 21 декабрь 2022
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այցով կմեկնի Վաշինգտոն, որտեղ դեկտեմբերի 21-ին կհանդիպի Ջո Բայդենի հետ և ելույթ կունենա ԱՄՆ Կոնգրեսում, հայտնում է CNN-ը։

Պատերազմի սկզբից ի վեր սա Զելենսկու առաջին այցն է Ուկրաինայի սահմաններից դուրս։ Ուկրաինայի և ԱՄՆ իշխանությունները պաշտոնապես չեն մեկնաբանում Ուկրաինայի նախագահի այցի մասին տեղեկատվությունը։ 

Ինչպես պնդում են հեռուստաալիքի աղբյուրները, Զելենսկու այցի ընթացքում ԱՄՆ նախագահը կհայտարարի Ուկրաինային 1,8 միլիարդ դոլարի չափով լրացուցիչ օգնության մասին։ Associated Press-ի տեղեկություններով՝ օգնության նոր փաթեթը կներառի Patriot զենիթահրթիռային համալիրներ և բարձր ճշգրտության կառավարվող հրթիռներ կործանիչների համար:

 Այսպիսով, երկրի ռազմական օգնության ընդհանուր ծավալը արդեն կկազմի մոտ 20 մլրդ դոլար։ Ընդ որում, ԱՄՆ-ի հաջորդ տարվա բյուջեով նախատեսվում է կրկին օգնություն տրամադրել Ուկրաինային և ՆԱՏՕ-ի դաշնակիցներին՝ գրեթե 45 մլրդ դոլարի չափով։