Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Զելենսկու այցը ԱՄՆ ազդանշան է Պուտինին. Սպիտակ տուն

Զելենսկու այցը ԱՄՆ ազդանշան է Պուտինին. Սպիտակ տուն
Միջազգային
12:10, 21 декабрь 2022
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու այցը Միացյալ Նահանգներ պետք է Վլադիմիր Պուտինին ցույց տա, որ Վաշինգտոնը չի դադարի աջակցել Կիևին, հատուկ ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը։

«Խոսքը Պուտինին և աշխարհին ազդանշան ուղարկելու մասին է, որ Ամերիկան կլինի Ուկրաինայի կողքին այնքան, որքան կպահանջվի»,- ասել է պաշտոնյան:

Նա նշել է, որ ՌԴ նախագահը սխալվել է՝ կարծելով, թե «ուկրաինացիները կզիջեն, իսկ ՆԱՏՕ-ն կմասնատվի»։