Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ճնշում գործադրել Լաչինի միջանցքի արգելափակմանը վերջ դնելու համար. Բրիտանացի պատգամավոր

Ճնշում գործադրել Լաչինի միջանցքի արգելափակմանը վերջ դնելու համար. Բրիտանացի պատգամավոր
Միջազգային
12:21, 23 декабрь 2022
Բրիտանացի պատգամավոր Սթիվեն Դաութին Մեծ Բրիտանիայի կառավարությանը կոչ է արել քայլեր ձեռնարկել Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի լուծման համար:

«Լաչինի միջանցքի շարունակվող արգելափակումը պետք է դադարեցվի հումանիտար աղետը կանխելու համար: Մենք կոչ ենք անում Մեծ Բրիտանիայի կառավարությանը՝ անհապաղ ճնշում գործադրել արգելափակմանը վերջ դնելու համար», - գրել է նա Twitter-ի իր միկրոբլոգում: