Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Մեր պետությունների միջև դաշնակցային փոխգործակցության գործում ձեր անձնական ներդրումը անգնահատելի է». Պուտինը շնորհավորել է Ալիևին

«Մեր պետությունների միջև դաշնակցային փոխգործակցության գործում ձեր անձնական ներդրումը անգնահատելի է». Պուտինը շնորհավորել է Ալիևին
Միջազգային
16:20, 23 декабрь 2022
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ծննդյան օրվա կապակցությամբ, հայտնում է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը։

«Ձեր ղեկավարությամբ բարեկամ Ադրբեջանը վստահորեն ընթանում է սոցիալ-տնտեսական զարգացման ճանապարհով, ամրապնդում է իր դիրքերը միջազգային ասպարեզում։ Դժվար է գերագնահատել ձեր անձնական ներդրումը մեր պետությունների միջև դաշնակցային փոխգործակցության հաստատման և ամրապնդման գործում։ 

Անկեղծորեն գնահատում եմ մեր վստահելի, ընկերական հարաբերությունները։ Վստահ եմ, որ մենք կշարունակենք սերտ համատեղ աշխատանքը երկկողմ և տարածաշրջանային օրակարգի արդիական հարցերի շուրջ։

Մաղթում եմ ձեզ առողջություն, բարեկեցություն և հաջողություններ։ Օգտվելով առիթից՝ խնդրում եմ փոխանցել իմ ջերմ ողջույնները ձեր ընտանիքին»,- ասված է նամակի տեքստում։