Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պատերազմը հիշեցրեց, թե որքան է ժխտումը նպաստում բռնության վերադառնալուն. Եվրախորհրդարանի պատգամավոր

Պատերազմը հիշեցրեց, թե որքան է ժխտումը նպաստում բռնության վերադառնալուն. Եվրախորհրդարանի պատգամավոր
Միջազգային
19:21, 25 апрель 2021
Արցախում վերջերս տեղի ունեցած պատերազմը հիշեցրեց, թե որքան է պատմության ժխտումը շարունակում նախապատրաստել բռնության վերադարձը: 

Թվիթերի իր էջում այս մասին գրառում է կատարել Եվրոպական խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամության խմբի անդամ Ֆրանսուա Բելամին:

«Երևանից Փարիզ՝ նույն ջերմեռանդությամբ հիշելով հայերի ցեղասպանությունը: 106 տարի անց, վերջին պատերազմը, մեզ հիշեցրեց, թե որքան է պատմության ժխտումը նախապատրաստում բռնության վերադարձը: Այս հանցագործությունը մասին լռելը նշանակում է ոչ միայն արհամարհել դրա զոհերին, այլ նաև սպառնալիք՝ ապագային»,- նշել է  Բելամին: