Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ուկրաինայի խորհրդարանը մեկ րոպե լռությամբ հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ ցավդ տանեմ. Արսեն Ավակովի գրառումը

Ուկրաինայի խորհրդարանը մեկ րոպե լռությամբ հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ ցավդ տանեմ. Արսեն Ավակովի գրառումը
Միջազգային
12:32, 26 апрель 2021
Ուկրաինայի ներքին գործերի նախարար, ազգությամբ հայ Արսեն Ավակովը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ: Ավակովը գրել է, որ Հայոց ցեղասպանությունը մեկ ժողովրդի ողբերգություն չէ, այլ, ցավոք, «չսովորած դաս ամբողջ մարդկության համար»:

«Ցավդ տանեմ,- սկսել է իր գրառումը Ավակովը:- Եվրոպան հիշում է մեկ ու կես մլն սպանված, տանջանքների ենթարկված և սովից մահացած մարդկանց, որոնց միակ մեղքը մարդասպանների առաջ «սխալ» ազգությունն էր ու «սխալ» հավատքը: Դա մանրակրկիտ մտածված սպանություն էր, որը տևել է երկու տասնամյակ»:
Ավակովն իր գրառման մեջ այնուհետև անդրադարձել է Եվրամայդանում ու հետագայում Ուկրաինայի արևելքում զոհված հայերին, որոնք,
նրա խոսքով, կռվում էին իրենց երկրի համար: Նրանցից առաջինը Սերգեյ Նիգոյանն էր: Ինչպես գրել է Ուկրաինայի ՆԳ նախարարը, երկրի զինված ուժերում, Ազգային գվարդիայում, Ներքին գործերի նախարարության կազմում և կամավորական ջոկատներում զոհվել է ընդհանուր առմամբ 52 հայ:

«Ուկրաինացի լեգենդար բանաստեղծուհի Լինա Կոստենկոն գրել է հրաշալի տողեր. «Ցավդ տանեմ», ինչը նշանակում է՝ «Քո ցավը վերցնեմ ինձ վրա»: Եկեք մենք էլ մեզ վրա վերցնենք հայ ժողովրդի ցավը, որպեսզի հիշելու միջոցով ողբերգությունը երբեք չկրկնվի:
Այսօր ուկրաինական խորհրդարանը մեկ րոպե լռությամբ հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Ցավդ տանեմ»,- գրել է Ավակովը: