Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՄՆ-ն կոչ է անում լիարժեքորեն վերականգնել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով

ԱՄՆ-ն կոչ է անում լիարժեքորեն վերականգնել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով
Միջազգային
10:52, 05 январь 2023
Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի փակումը շարունակում է մտահոգել Միացյալ Նահանգներին։

Այս մասին ասաց ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը՝ մեկնաբանելով Ադրբեջանի գործողությունները, որոնք Արցախում հանգեցրել են ծանր հումանիտար հետևանքների։

«Մենք շարունակում ենք մտահոգված մնալ Լաչինի միջանցքի հասանելիության խաթարման և ստեղծված իրավիճակի հումանիտար հետևանքների առնչությամբ։ Սա խոչընդոտում է խաղաղության գործընթացը և խաթարում է միջազգային վստահությունը»,- նշեց պետդեպի խոսնակը։

Անդրադառնալով իրադրության հանգուցալուծման տարբերակներին՝ Փրայսն ասաց. «Մենք կոչ ենք անում լիարժեքորեն վերականգնել ազատ տեղաշարժը միջանցքով։ Ցանկացած հարցում առաջընթացի միակ ճանապարհը բանակցություններն են»։