Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բլինքենն առաջիկա օրերին հեռախոսազրույց կունենա Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ

Բլինքենն առաջիկա օրերին հեռախոսազրույց կունենա Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ
Միջազգային
11:08, 05 январь 2023
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց կունենա Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովի և Արարատ Միրզոյանի հետ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Նեդ Փրայսը: 
 
Փրայսի խոսքով՝ «Բլինքենն անձամբ ներգրավված է այս գործընթացում, նա պարբերաբար շփվում է Հայաստանի և Ադրբեջանի իր գործընկերների հետ։ Ակնկալում եմ, որ առաջիկա օրերին նա հնարավորություն կունենա կրկին հեռախոսով խոսելու Հայաստանի և Ադրբեջանի իր գործընկերների հետ»։