Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ըստ Թուրքիայի պաշտպանության նախարարի՝ Բայդենը 1915-ի իրադարձությունները «ցեղասպանություն» անվանելով աղավաղել է պատմական փաստերը

Ըստ Թուրքիայի պաշտպանության նախարարի՝ Բայդենը 1915-ի իրադարձությունները «ցեղասպանություն» անվանելով աղավաղել է պատմական փաստերը
Միջազգային
14:29, 26 апрель 2021
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը 1915 թվականի իրադարձությունները «ցեղասպանություն» անվանելով անտեսել և աղավաղել է պատմական փաստերը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։

«Անթույլատրելի է, որպեսզի անցյալի թեմաներն օգտագործվեն թշնամանք հրահրելու և առճակատման համար», - «Անադոլու» թուրքական պետական լրատվական գործակալության փոխանցմամբ, հայտարարել է նախարար Աքարը՝ համոզմունք հայտնելով, թե թուրք և հայ ժողովուրդների միջև պատմական իրադարձությունների ցեղասպանություն որակումը հետամնացության ցուցիչ է։

«Նման քայլերը վնաս են հասցնում տարածաշրջանում ապագա հարաբերություններին»,- կարծիք է հայտնել Հուլուսի Աքարը, ում գլխավորած գերատեսչությունն ընդամենը ամիսներ առաջ ակտիվ ռազմական աջակցություն էր ցուցաբերում Ադրբեջանին՝ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմում։