Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ալիևը կրկին խոսել է «Զանգեզուրի միջանցքի» մասին

Ալիևը կրկին խոսել է «Զանգեզուրի միջանցքի» մասին
Միջազգային
19:10, 26 апрель 2021
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին անդրադարձել է «Զանգեզուրի միջանցքի» հարցին։ Այս անգամ վերջինս «Զանգեզուրի միջանցքի» մասին է խոսել ՄԱԿ-ի Ասիայի և Խաղաղ օվկիանոսի երկրների սոցիալական ու տնտեսական հանձնաժողովի 77-րդ նստաշրջանի ժամանակ, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ալիևի խոսքով՝ «Ադրբեջանը կարևոր ներդրում է ունեցել այնպիսի տարածաշրջանային նախագծերի իրականացման համար, ինչպիսիք է Արևելք-Արմուտք, Հյուսիս-Հարավ, Հյուսիս-Արևմուտք տրանսպորտային միջանցքը»։ «Այս պահին մենք աշխատում ենք «Զանգեզուր տրանսպորտային միջանցքի» վրա, որը կդառնա Ասիան Եվրոպային միացնող  Արևելք-Արևմուտք միջանցքի բաղկացուցիչ մաս։ Այս միջանցքը կամրապնդի Ադրբեջանի դիրքերը՝ որպես Եվրասիայի տրանսպորտային և նյութատեխնիկական ապահովման կենտրոն: Ես Ասիա-Խաղաղօվկիանոսյան ավազանից գործընկեր երկրներին հրավիրում եմ դիտարկել տարածաշրջանային այս ծրագրի ներուժը»,- ասել է Ադրբեջանի նախագահը։

 Թարգմանությունը՝ Factor.am-ի