Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հռոմի պապը կոչ է արել ազատ արձակել բոլոր հայ գերիներին

Հռոմի պապը կոչ է արել ազատ արձակել բոլոր հայ գերիներին
Միջազգային
18:02, 09 январь 2023
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ռազմագերիների ազատ արձակումը կարևոր քայլ է համարել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ճանապարհին: Այս մասին հայտնում է Վատիկանում Հայաստանի դեսպանությունը։

Հունվարի 9-ին Վատիկանում օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցիչների հետ ամենամյա հանդիպմանը, որին ներկա էր նաև Հայաստանի դեսպանը, Ֆրանցիսկոս Պապը, իր ելույթում անդրադառնալով տարբեր տարածաշրջաններում չդադարող հակամարտություններին, նշել է. «Ես հատկապես մտածում եմ Հարավային Կովկասում տիրող իրավիճակի մասին։ Կոչ եմ անում կողմերին հետևել հրադադարի ռեժիմին և հաստատում եմ, որ ռազմագերիների և պահվող քաղաքացիական անձանց ազատ արձակումը կարևոր քայլ կլինի այդքան ցանկալի խաղաղության համաձայնագրի ճանապարհին»։