Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ղազախստանը պաշտոնական առաջարկ չի ստացել Ռուսաստանի և Ուզբեկստանի հետ «գազային» միության վերաբերյալ. Ղազախստանի վարչապետ

Ղազախստանը պաշտոնական առաջարկ չի ստացել Ռուսաստանի և Ուզբեկստանի հետ «գազային» միության վերաբերյալ. Ղազախստանի վարչապետ
Միջազգային
11:16, 11 январь 2023
 Ղազախստանը առայժմ պաշտոնական առաջարկ չի ստացել Ռուսաստանի և Ուզբեկստանի հետ «գազային» միություն ստեղծելու վերաբերյալ, «Ինտերֆաքս»-ին հայտնել է Ղազախստանի վարչապետ Ալիխան Սմաիլովը։

«Մենք ներկայումս պաշտոնական առաջարկներ չենք ստացել «գազային» եռակողմ միություն ստեղծելու վերաբերյալ,- նշել է նա։- Ըստ այդմ՝ երբ ստանանք, այդ ժամանակ էլ կդիտարկենք»։

«Այժմ երկկողմ բանակցություններ են ընթանում Ռուսաստանի Դաշնության հետ գազապահովման ոլորտում համագործակցության շուրջ։ Ներկայումս մենք սպասում ենք «Գազպրոմի» հետ բանակցությունների հերթական փուլին, և այդ բոլոր հարաբերությունները կկառուցվեն կոմերցիոն և փոխշահավետ հիմքերի վրա։ Այսինքն՝ մենք շարունակում ենք այդ աշխատանքը երկկողմ ձևաչափով»,- հավելել է վարչապետը։
 
Ավելի վաղ Ղազախստանի էներգետիկայի նախարար Բոլատ Ակչուլակովը հայտնել էր, որ Ռուսաստանի և Ուզբեկստանի հետ քննարկվում են գազի փոխադրման համակարգերի տեխնիկական հնարավորությունները։