Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թուրքիան 2022 թ. նոյեմբերից սկսել է Ուկրաինային մատակարարել կասետային զինամթերք. Foreign Policy

Թուրքիան 2022 թ. նոյեմբերից սկսել է Ուկրաինային մատակարարել կասետային զինամթերք. Foreign Policy
Միջազգային
12:24, 11 январь 2023
Թուրքիան 2022 թվականի նոյեմբերից Ուկրաինային է մատակարարում, այսպես կոչված, երկակի նշանակության առաջադեմ զինամթերք (DPICM), հայտնում է Foreign Policy-ն՝ հղում անելով ամերիկյան և թուրքական աղբյուրներին։

Ամերիկյան այս զինամթերքը, որը համարվում է արդյունավետ միջոց զրահատեխնիկայի և կենդանի ուժի դեմ պայքարի համար, արտադրվել է Թուրքիայում Սառը պատերազմի ժամանակաշրջանում՝ Միացյալ Նահանգների հետ համատեղ արտադրության համաձայնագրով, ասվում է հաղորդագրության մեջ։ 

Կիևը համառորեն խնդրել է Վաշինգտոնին իրեն տրամադրել այդ զինամթերքը, սակայն մերժում է ստացել այն պատճառով, որ Միացյալ Նահանգներին արգելված է արտահանել DPICM՝ համաձայն ԱՄՆ օրենսդրության, գրում է պարբերականը։
«Այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն հրաժարվեց Ուկրաինային տրամադրել կասետային զինամթերք, Թուրքիան միակ երկիրն էր, որտեղից նրանք կարող էին ձեռք բերել դրանք»,- պարբերականը մեջբերում է կատարում իր աղբյուրներից մեկից։ 

 Նա հավելել է, որ դա վկայությունն է այն բանի, որ թեև Թուրքիան «որոշ առումներով մերձենում է Ռուսաստանի հետ, սակայն ռազմական առումով նա դարձել է Ուկրաինայի իսկապես կարևոր կողմնակիցը»։