Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուսաստանում սահմանափակել են զինապարտների ելքը երկրից. Ուկրաինայի ՊՆ հետախուզություն

Ռուսաստանում սահմանափակել են զինապարտների ելքը երկրից. Ուկրաինայի ՊՆ հետախուզություն
Միջազգային
13:40, 11 январь 2023
Ռուսաստանում սահմանվել են երկրի սահմաններից դուրս գալու սահմանափակումներ այն քաղաքացիների համար, որոնք պիտանի են զինվորական ծառայության համար։

Համապատասխան հրամանը Անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) ուղարկել է երկրի բոլոր սահմանային վարչություններ, հայտնում է Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչությունը։

«Տեքստում նշվում է. «2023 թվականի հունվարի 9-ից՝ ժամը 00:00-ից, Ռուսաստանի ԱԴԾ սահմանային վարչությանը՝ ապահովել Ռուսաստանի Դաշնության տարածքի սահմաններից ելքի սահմանափակում այն քաղաքացիների համար, որոնք ունեն զինվորական ծառայության պատրաստականության մասին եզրակացություն՝ «Ա», «Բ» և «Վ» կատեգորիաներից»,- հայտնում է ՊՆ հետախուզության գլխավոր վարչության մամուլի ծառայությունը։