Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թուրքիայի խորհրդարանը դատապարտում է Ջո Բայդենի հայտարարությունը

Թուրքիայի խորհրդարանը դատապարտում է Ջո Բայդենի հայտարարությունը
Միջազգային
11:26, 28 апрель 2021
Թուրքիայի խորհրդարանը բանաձև է ընդունել, որով դատապարտում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության փաստի ճանաչման վերաբերյալ։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։

Թուրք պատգամավորների կարծիքով՝ այդ հայտարարությունն անխուսափելիորեն կանդրադառնա թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա:

«Մենք խստորեն դատապարտում ենք Բայդենի հայտարարությունը 1915 թ. իրադարձությունների վերաբերյալ և մերժում ենք այդ «անհիմն զրպարտությունը», որը քաղաքական իմաստով «պատմություն կեղծելուց» բացի՝ այլ իմաստ չունի: Միացյալ Նահանգների նախագահը չունի իրավական և բարոյական իրավունք՝ պատմական հարցերը դատելու համար»,- ասվում է բանաձևում:

Բանաձևով նաև կոչ է արվում ԱՄՆ նախագահին՝ վերանայել այդ «սխալ հայտարարությունը»։ Թուրք խորհրդարանականները նաև կոչ են արել Բայդենին «աջակցել տարածաշրջանի ժողովուրդների, հատկապես թուրքերի և հայերի կյանքը խաղաղության, կայունության և վստահության պայմաններում ապահովելու ջանքերին»: