Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բաքվի ոստիկանությունը ցրել է Ռուսաստանի դեսպանության դիմաց բողոքի ակցիան

Բաքվի ոստիկանությունը ցրել է Ռուսաստանի դեսպանության դիմաց բողոքի ակցիան
Միջազգային
17:49, 28 апрель 2021
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Բաքվի ոստիկանությունը ցրել է Ռուսաստանի դեսպանության դիմաց բողոքի ակցիան՝ Արցախում ՌԴ խաղաղապահ ներկայության դեմ:

Նախորդ անգամ այդ թեմայով պիկետի սակավ մասնակիցներին կարծես բան չէին ասել: Այս անգամ ավելի բազմամարդ է եղել, թե ոչ, տեղյակ չեմ, բայց կարող է առաջանալ հարց:

Արդյո՞ք Ալիեւը էդ ցրելու «ակցիան» անում է Մակրոն-Պուտին հեռախոսազրույցի եւ Արցախի հարցում նոր նախաձեռնությունների մասին պայմանավորվածությունների ֆոնին, համենայն դեպս թեթեւ ռեվերանսով փորձելով պատրաստվել Արցախի հարցում համանախագահների ձեւաչաձով գործակցության աշխուժացմանը: Ալիեւն իհարկե հասկանում է, որ դա տեղի ունենալու դեպքում խիստ անցանկալի են դեմարշները, այդ թվում Ռուսաստանի հանդեպ: