Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուսաստանը բանակցություններ չի վարի Զելենսկու հետ. Լավրով

Ռուսաստանը բանակցություններ չի վարի Զելենսկու հետ. Լավրով
Միջազգային
14:08, 18 январь 2023
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը «անհեթեթ» է անվանել խաղաղության նախաձեռնությունները, որ առաջադրում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Զելենսկու հետ բանակցությունների մասին խոսք լինել չի կարող, թեկուզ միայն այն պատճառով, որ նա օրենսդրորեն արգելել է բանակցություններ վարել Ռուսաստանի կառավարության հետ»,- ասել է Լավրովը ամենամյա ամփոփիչ մամուլի ասուլիսում։ 
Նա հավելել է, որ Ռուսաստանը պատրաստ է դիտարկել «ուկրաինական հարցի շուրջ բանակցությունների լուրջ առաջարկներ Արևմուտքից», սակայն առայժմ «դրանք չկան»։

«Արևմուտքի այս ամբողջ դատարկախոսությունը, թե իրենք պատրաստ են (բանակցություններին), իսկ ահա մենք (պատրաստ չենք)՝ այս ամենը խաբեություն է։ Դուք հարցրիք՝ բանակցությունների ինչ հեռանկարներ կան Ռուսաստանի և Արևմուտքի միջև ուկրաինական հարցի շուրջ. մենք պատրաստ կլինենք պատասխանել ցանկացած լուրջ առաջարկի։ Լուրջ առաջարկներ առայժմ մենք չենք տեսնում։ Մենք պատրաստ կլինենք դրանք դիտարկել ու որոշել»,- հայտարարել է Լավրովը։  

Նրա խոսքով՝ «Արևմուտքի օրհնությամբ» Ուկրաինայում ստեղծվում է «նացիստական ոստիկանական պետություն»։