Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քիչ առաջ Եվրոպական խորհրդարանում ավարտվեց «ԼՂ շրջափակման հումանիտար հետևանքները» հարցի քննարկումը, որի արդյունքում վաղը հնարավոր է ընդունվի Եվրոպական խորհրդարանի բանաձև. Արուսյակ Ջուլհակյան

Քիչ առաջ Եվրոպական խորհրդարանում ավարտվեց «ԼՂ շրջափակման հումանիտար հետևանքները» հարցի քննարկումը, որի արդյունքում վաղը հնարավոր է ընդունվի Եվրոպական խորհրդարանի բանաձև. Արուսյակ Ջուլհակյան
Միջազգային
23:51, 18 январь 2023
ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Լաչինի միջանցքի հարցով ԵԽԽՎ քննարկմանը՝ գրելով․

«Քիչ առաջ Եվրոպական խորհրդարանում ավարտվեց «Լեռնային Ղարաբաղի շրջափակման հումանիտար հետևանքները» հարցի քննարկումը, որի արդյունքում վաղը հնարավոր է ՝ ընդունվի Եվրոպական խորհրդարանի բանաձև: Խորհրդարանի մեր գործընկեր պատգամավորները շատ կոշտ ելույթներով անդրադարձան Լեռնային Ղարաբաղի շրջափակման հետևանքով առաջացած մարդասիրական ճգնաժամին՝ պահանջելով անհապաղ բացել Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող կյանքի ճանապարհը: 

Այսօր ավելի վաղ Եվրոպական խորհրդարանը ընդունել էր 2022թ. Արտաքին և անվտանգային քաղաքականության կատարմանն առնչվող իր տարեկան զեկույցը, որում նույնպես անդրադարձ էր արվել Լեռնային Ղարաբաղի հարցին, ինչպես նաև Լաչինի միջանցքի փակման պատճռներին և հետևանքներին: 

«Եվրոպական խորհրդարանը խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության խախտմամբ Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը, ինչի նպատակն է հումանիտար ճգնաժամ ստեղծել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար: Խորհրդարանը պահանջում է Ադրբեջանի իշխանություններից անհապաղ վերականգնել Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունը»: