Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Խաղաղությունը վերացական գաղափար չէ և հնարավոր է այնտեղ, որտեղ դրան հավատում են. Աննա Հակոբյան (տեսանյութ)

Խաղաղությունը վերացական գաղափար չէ և հնարավոր է այնտեղ, որտեղ դրան հավատում են. Աննա Հակոբյան (տեսանյութ)
Միջազգային
11:35, 22 январь 2023
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի ելույթը Թեհրանում՝ «Ազդեցիկ կանանց միջազգային առաջին համագումարի» եզրափակիչ նիստում։

«Այժմ, երբ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետությանը կապող կյանքի ճանապարհը փակված է Ադրբեջանի կողմից, երբ իմ 120 հազար հայրենակիցներ, գտնվելով լիակատար շրջափակման մեջ, երազում են բաղձալի խաղաղության մասին, կրկին ուզում եմ միասնականության կոչով դիմել Ձեզ:

Սիրելի՛ տիկնայք,
Եկեք հանուն խաղաղության վեհ նպատակի մեկտեղենք մեր ջանքերը, որոնք վստահաբար կլռեցնեն բոլոր արկերն ու թնդանոթները, փամփուշտներն ու զենքերը: Խաղաղությունը վերացական գաղափար չէ և հնարավոր է այնտեղ, որտեղ դրան հավատում են»։