Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուսաստանի հետ Արևմուտքի պատերազմը արդեն ոչ թե հիբրիդային է, այլ իսկական. Լավրով

Ռուսաստանի հետ Արևմուտքի պատերազմը արդեն ոչ թե հիբրիդային է, այլ իսկական. Լավրով
Միջազգային
16:52, 23 январь 2023
Ուկրաինայում տեղի ունեցողը արդեն ոչ թե հիբրիդային, այլ իսկական պատերազմ է, որը վարում է Արևմուտքը Ռուսաստանի դեմ, կարծում է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
 
«Երբ մենք խոսում ենք այն մասին, թե ինչ է կատարվում Ուկրաինայում, մենք խոսում ենք այն մասին, որ սա արդեն հիբրիդային պատերազմ չէ, այլ իսկական, որը Արևմուտքը երկար ժամանակ պատրաստել է Ռուսաստանի դեմ՝ ձգտելով ոչնչացնել ռուսական ամեն ինչ՝ լեզվից մինչև մշակույթ, ինչը հարյուրամյակներ շարունակ եղել է Ուկրաինայում, և արգելել մարդկանց խոսել իրենց մայրենի լեզվով», - ասել է նա Հարավային Աֆրիկայի Հանրապետության արտգործնախարար Նալեդի Պանդորի հետ բանակցությունների արդյունքներով երկուշաբթի օրը կայացած մամուլի ասուլիսում։

Նրա խոսքով՝ Ուկրաինայի  և՛ նախկին նախագահ Պորոշենկոն, և՛ ներկայիս նախագահ Զելենսկին, որոնք ընտրվել են խաղաղության հաստատման կարգախոսով, ընտրվելուց անմիջապես հետո վերածվել են «պատերազմի նախագահների, ռուսաֆոբ նախագահների»։ 

ՌԴ ԱԳ նախարարը հիշեցրել է, որ Ուկրաինայում ընդունվել են օրենքներ, որոնք արգելում են կրթությունը, լրատվամիջոցները ռուսերենով,  որոնք նույնիսկ, ըստ էության, արգելում են ռուսերենի օգտագործումը կենցաղում։ «Ռուսաց լեզվի հետ կապված ցանկացած մշակութային շփում արգելված է: Եվ այս ամենին աջակցում է Արևմուտքը»,- ասել է Լավրովը: