«Բլոկադա». Բրիտանացի ռեժիսորի վավերագրական ֆիլմը արցախցի երեխաների մասին է, որոնք 44 օր չէին կարողանում վերադառնալ տուն

Միջազգային
Բրիտանացի ռեժիսոր Սաշա Քլամփի վավերագրական ֆիլմը պատմում է արցախցի երեխաների մասին, ովքեր երկու օրով մեկնել էին Երևան մանկական «Եվրատեսիլ» երգի մրցույթին, սակայն նրանց «ճամփորդությունը» տևել է 44 օր։
Կարճամետրաժ ֆիլմը ներկայացնում է արցախցի 16 երեխաների անհավանական պատմությունը, որոնք Գորիսում հայտնվել էին թակարդում՝ մանկական «Եվրատեսիլ» երգի մրցույթից հետո: Մոտ մեկուկես ամիս երեխաները չեն կարողացել վերադառնալ տուն, իրենց ծնողների, ընկերների մոտ, դպրոց՝ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից ադրբեջանական ուժերի կողմից Լաչինի միջանցքում ճանապարհի շրջափակման պատճառով։