Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հունգարիան, Ռումինիան, Բուլղարիան և Սլովակիան Եվրահանձնաժողովից ֆինանսական օգնություն են խնդրում՝ Ադրբեջանից գազի մատակարարման համար

Հունգարիան, Ռումինիան, Բուլղարիան և Սլովակիան Եվրահանձնաժողովից ֆինանսական օգնություն են խնդրում՝ Ադրբեջանից գազի մատակարարման համար
Միջազգային
13:23, 25 январь 2023
Հունգարիան ողջունում է մինչև 2027 թվականը ԵՄ գազի մատակարարումները կրկնապատկելու Ադրբեջանի ծրագրերը, հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:

Նա նշել է, որ Հունգարիան, Ռումինիան, Բուլղարիան և Սլովակիան դիմել են Եվրահանձնաժողովին՝ խնդրելով ենթակառուցվածքների զարգացման նպատակով միջոցներ հատկացնել ադրբեջանական գազը Եվրոպա մատակարարելու համար։

«Բուլղարացիների, ռումինացիների և սլովակների հետ միասին մենք դիմել ենք Եվրահանձնաժողովին՝ ֆինանսական աջակցություն հատկացնելու տարածաշրջանում ենթակառուցվածքների զարգացմանը, ինչն անհրաժեշտ է, որ Հարավային և Կենտրոնական Եվրոպայի էներգետիկ անվտանգության համակարգը (լրացուցիչ) ադրբեջանական գազի ծավալը ստանա Թուրքիայի, Բուլղարիայի, Ռումինիայի, Հունգարիայի և Սլովակիայի միջով անցնող երթուղով»,- երեքշաբթի օրը Բուդապեշտում Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միքայիլ Ջաբբարովի հետ համատեղ մամուլի ասուլիսում ասել է Սիյարտոն։

Նրա խոսքով՝ խոսքը ենթակառուցվածքների զարգացման, նորերի կառուցման և առկա գազամուղների հզորությունների ավելացման մասին է։