Քաղաքացիակենտրոն
լրատվություն

CNN-ը հաղորդել է ևս 200 հազար մարդու մոբիլիզացնելու ՌԴ իշխանությունների ծրագրերի մասին. Կրեմլը հերքում է

CNN-ը հաղորդել է ևս 200 հազար մարդու մոբիլիզացնելու ՌԴ իշխանությունների ծրագրերի մասին. Կրեմլը հերքում է
Միջազգային
13:36, 25 январь 2023
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը անարժանահավատ է համարել CNN հեռուստաալիքի տեղեկությունն այն մասին, որ ՌԴ իշխանությունները պատրաստվում են մոբիլիզացնել ևս 200 հազար մարդու, գրում է ՏԱՍՍ-ը։

Ինչպես նշում է պետական գործակալությունը, Պեսկովին հարցրել են՝ արդյոք CNN-ի նյութը հանդիսանո՞ւմ է «նույնքան անարժանահավատ, որքան ավելի վաղ սոցցանցերում այս թեմայով տարածված լուրերը»։ Կրեմլի ներկայացուցիչը պատասխանել է. «Այո։ Հանդիսանում է»: 

CNN-ը հունվարի 24-ին հաղորդել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դիտարկում է մոբիլիզացիայի ևս մեկ ալիք անցկացնելու և մինչև 200 հազար մարդու բանակ զորակոչելու հնարավորությունը: Այս մասին հեռուստաալիքին հայտնել են հետախուզական տվյալներին ծանոթ ամերիկացի և արևմտյան պաշտոնյաները։ Աղբյուրները ենթադրում էին, որ մոբիլիզացիայի նոր ալիքը լինելու է «ավելի անաղմուկ»։

Արևմտյան հետախուզության բարձրաստիճան աշխատակիցը CNN-ին հաղորդել է, որ Պուտինը դեռ վերջնական որոշում չի կայացրել մոբիլիզացիայի նոր փուլի վերաբերյալ, քանի որ «նրան անհանգստացնում են հանրային արձագանքն ու տնտեսական բացասական հետևանքները»: