Ադրբեջանի ԱԳՆ-ի պատասխանը Նեդ Փրայսին․ «Տեղին կլիներ կոչ անեիք հայկական կողմին՝ կատարելու իր պարտավորությունները և վերջ դնելու անօրինական գործունեությանը»

Միջազգային
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն իր թվիթերյան միկրոբլոգում պատասխանել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսին:
«Հարգելի Պետդեպարտամենտի ներկայացուցիչ, ավելի քան 1000 մեքենաներով բեռնափոխադրումը «Ադրբեջանի Ղարաբաղի տարածաշրջան» ապացուցում է հակառակն այն բանի, ինչ դուք ասել եք հունվարի 24-ին։ Տեղին կլիներ կոչ անել հայկական կողմին՝ կատարելու իր պարտավորությունները և վերջ դնելու անօրինական գործունեությանը»,- գրել է նա իր Թվիթերում:
Հիշեցնենք, որ Նեդ Փրայսը հունվարի 24-ին մասնավորապես հայտարարել էր. «Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացումը ոչ միայն պետքարտուղարի, այլև այս շենքի այլ աշխատողների ուշադրության կենտրոնում է։ Լաչինի միջանցքի երկայնքով սովորական կոմերցիոն և մասնավոր երթևեկության շարունակական խոչընդոտումը հանգեցնում է սննդամթերքի, վառելիքի և դեղորայքի պակասի առաջացմանը միջանցքից կախված բնակչության համար, ինչպես նաև խաթարում է այստեղ առաջին անհրաժեշտության ապրանքների հիմնական մատակարարումները: Բնական գազի և այլ հիմնական կոմունալ ծառայությունների մատակարարման խափանումն էլ ավելի է սրում վատթարացող հումանիտար իրավիճակը: Մենք կոչ ենք անում լիովին վերականգնել ազատ տեղաշարժը միջանցքով, ներառյալ առևտրային և մասնավոր երթևեկության համար: Մենք կարծում ենք, որ անհրաժեշտ է լուծում գտնել այս փակուղուց, որը կապահովի այստեղ ապրող բնակչության անվտանգությունն ու բարեկեցությունը: Մենք հավատացած ենք, որ անհրաժեշտ է առաջ շարժվել բանակցությունների միջոցով և հավատարիմ ենք կայուն խաղաղությանն աջակցմանը»: