Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պուտինն ինձ համար դարձել է «ոչ ոք». Զելենսկի

Պուտինն ինձ համար դարձել է «ոչ ոք». Զելենսկի
Միջազգային
14:52, 26 январь 2023
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ հետաքրքրված չէ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններով։

 «Դա ինձ հետաքրքիր չէ։ Նրա հետ հանդիպելը, զրուցելը հետաքրքիր չէ։ Ես իսկապես չեմ հասկանում, թե ով է որոշում ընդունում Ռուսաստանում»,- ասել է Զելենսկին բրիտանական Sky News հեռուստաալիքին տված հարցազրույցում։ 

Նա հավելել է, որ «հատուկ գործողության» մեկնարկից հետո Պուտինն իր համար դարձել է «ոչ ոք»։

 Զելենսկին ավելի վաղ հրամանագրով արգելել էր բանակցություններ վարել Ռուսաստանի հետ։ Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ավելի ուշ հայտարարել է, որ Մոսկվայի և Կիևի միջև բանակցություններն այժմ անհնար են, քանի որ դրանց համար պայմաններ չկան ո՛չ դե ֆակտո, ո՛չ դե յուրե։