Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վաշինգտոնը չի ընդունել Մոսկվայի մեղադրանքները և ողջունել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայումը

Վաշինգտոնը չի ընդունել Մոսկվայի մեղադրանքները և ողջունել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայումը
Միջազգային
12:24, 27 январь 2023
Վաշինգտոնը չի ընդունել ՌԴ ԱԳՆ-ի մեղադրանքները հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի հարցով մշտադիտարկման ԵՄ քաղաքացիական առաքելության հասցեին և աջակցել է այդ առաքելությանը։ 

«Մենք ողջունում ենք գործընկերների ջանքերը, այդ թվում՝ Եվրամիության, տարածաշրջանում վստահության ամրապնդման և Հայաստանի ու Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությանը նպաստող պայմաններ ստեղծելու ուղղությամբ»,- ճեպազրույցում հայտարարել է Պետդեպարտամենտի հատուկ ներկայացուցիչ Վեդանտ Պատելը։  

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը հավատարիմ է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին։ «Մենք շարունակում ենք սերտորեն համագործակցել անմիջականորեն մեր բոլոր գործընկերների, ինչպես նաև տարածաշրջանում  գործընկերների հետ»,- ասել է նա:
 
Հիշեցնենք. Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը երեկ հայտարարել էր, որ ԵՄ առաքելությունը «միայն կբորբոքի տարածաշրջանում աշխարհաքաղաքական առճակատումը և կխորացնի ընթացող հակասությունները»՝ ԵՄ-ին մեղադրելով տարածաշրջանում իր ազդեցությունն ընդլայնելու ձգտման մեջ՝ ի հաշիվ Ռուսաստանի: