Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թուրքիայի իշխող կուսակցության խոսնակը հակադարձել է ԱՄՆ նախկին Ազգային անվտանգության հարցերով խորհրդականին

Թուրքիայի իշխող կուսակցության խոսնակը հակադարձել է ԱՄՆ նախկին Ազգային անվտանգության հարցերով խորհրդականին
Միջազգային
13:04, 27 январь 2023
ԱՄՆ նախկին Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը «The Wall Street Journal»-ում հոդված էր հրապարակել, որտեղ խոսում էր  ՆԱՏՕ-ից Թուրքիային հեռացնելու անհրաժեշտության մասին: 

Նա հոդվածում նշել էր, որ թեև Թուրքիան դաշնակից երկիր է, ՆԱՏՕ-ի անդամ, սակայն իրեն այդ դաշինքի անդամ պետության նման չի դրսևորում։

Բոլթոնի այդ հոդվածին արձագանքել է Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության խոսնակ Օմեր Չելիքը։

Նա շեշտել է, որ Թուրքիան ՆԱՏՕ-ում «տանտեր» է, և բոլորը պետք է իմանան, որ ՆԱՏՕ-ի ամենակարևոր երկրներից մեկն է Թուրքիան։

«ՆԱՏՕ-ի բոլոր առաքելություններում Թուրքիան առանցքային երկիրն է։ ՆԱՏՕ-ից Թուրքիայի հեռացման մասին խոսելը նույնն է, թե ՆԱՏՕ-ն լիկվիդացնելը»,- ասել է Չելիքը։
 

Աղբյուր` ermenihaber.am