ԵԽԽՎ բյուրոն կքննարկի Լաչինի շրջափակման հարցով զեկույցի պատրաստման հարցը

Միջազգային
ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Արուսյակ Ջուլհակյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ավարտվեց «Լաչինի միջանցքի շրջափակման հումանիտար հետևանքները» հարցի քննարկումը: Վեհաժողովի անխտիր բոլոր քաղաքական խմբերի դիրքորոշումը հստակ է՝
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ավարտվեց «Լաչինի միջանցքի շրջափակման հումանիտար հետևանքները» հարցի քննարկումը: Վեհաժողովի անխտիր բոլոր քաղաքական խմբերի դիրքորոշումը հստակ է՝
- Լաչինի միջանցքը շրջափակված է Ադրբեջանի կողմից,
- Գործ ունենք հումանիտար ճգնաժամի հետ,
- Լաչինի միջանցքը պետք է անհապաղ ապաշրջափակվի: