ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում այսօր մեկնարկում են Հայաստան-Ադրբեջան լսումները

Միջազգային
ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում այսօր մեկնարկում են Հայաստանի և Ադրբեջանի միջև դատավարական լսումները։ Այս մասին հայտնում է միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը։
Փաստաթղթերի համաձայն՝ կողմերը դատարան էին դիմել` պահանջելով դատավարության ընթացքում լրացուցիչ ապահովման միջոցներ կիրառել։
Հայաստանը պահանջում է կիրառել հետևյալ միջանկյալ միջոցները․
1․ Ադրբեջանը պետք է դադարեցնի Լաչինի միջանցքի 2 ուղղություններով անարգել ազատ երթևեկությունն արգելափակող «բողոքի ցույցերի» կազմակերպումն ու աջակցությունը։
2․ Ադրբեջանը պետք է ապահովի բոլոր անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքի 2 ուղղություններով։
Նշենք, որ Ադրբեջանի հայցի լսումները տեղի կունենան հունվարի 31-ին։