Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Մեր բոլոր խնդրանքները պատասխան են ստանում». Էրդողանը՝ Պուտինի հետ հարաբերությունների մասին

«Մեր բոլոր խնդրանքները պատասխան են ստանում». Էրդողանը՝ Պուտինի հետ հարաբերությունների մասին
Միջազգային
12:48, 30 январь 2023
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ իր հարաբերություններն անվանել է ազնիվ և հարգալից, հաղորդում է TRT հեռուստաալիքը։

«Ռուսաստանի հետ հարաբերություններում մենք ունենք հարգանք ու վստահություն։ Իսկ իմ հարաբերությունները պարոն Պուտինի հետ հիմնված են ազնվության վրա։ Եվ մեր բոլոր խնդրանքները Թաթարստանի, Դաղստանի և այս բոլոր տարածաշրջանների վերաբերյալ պատասխան են ստանում»,- ընդգծել է Թուրքիայի ղեկավարը։