Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թուրքիան կարող է համաձայնել ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցությանը, եթե «չկատարի Շվեդիայի սխալը». Էրդողան

Թուրքիան կարող է համաձայնել ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցությանը, եթե «չկատարի Շվեդիայի սխալը». Էրդողան
Միջազգային
13:44, 30 январь 2023
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր երկիրը կարող է համաձայնել Ֆինլանդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին, բայց ոչ Շվեդիայի։

 Ուկրաինա ռուսական ներխուժման մեկնարկից հետո Շվեդիան և Ֆինլանդիան միաժամանակ դիմել են՝ անդամակցելու համար Հյուսիսատլանտյան դաշինքին։ ՆԱՏՕ-ն պատրաստակամություն է հայտնել ընդունել նրանց որքան հնարավոր է շուտ, սակայն Թուրքիան մի քանի ամիս է՝ արգելափակում է Շվեդիայի մուտքը դաշինք՝ երկրի իշխանություններին մեղադրելով այն բանում, որ նրանք թաքցնում են 2016 թվականի ռազմական հեղաշրջման փորձին մասնակից կասկածյալներին։ 

Մի քանի օր առաջ Անկարան պաշտոնապես դադարեցրել է բանակցությունները ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության շուրջ՝ այն բանից հետո, երբ Ստոկհոլմը հրաժարվեց Թուրքիային արտահանձնել մի քանի անձանց, որոնք կասկածվում են քուրդ զինյալների հետ կապերի մեջ։
 
Այս իրավիճակի կապակցությամբ Էրդողանն ասել է. «Եթե անհրաժեշտ լինի, մենք կարող ենք բոլորովին այլ պատասխան տալ Ֆինլանդիայի հարցում։ Իսկ երբ այլ պատասխան տանք Ֆինլանդիայի առիթով, Շվեդիան շոկի մեջ կընկնի։ Բայց միայն այն դեպքում, եթե Ֆինլանդիան չկատարի նույն սխալը»։