Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունը իր քաղաքացիներին նախազգուշացրել է Ստամբուլի կենտրոնում հնարավոր ահաբեկչությունների մասին

Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունը իր քաղաքացիներին նախազգուշացրել է Ստամբուլի կենտրոնում հնարավոր ահաբեկչությունների մասին
Միջազգային
14:18, 30 январь 2023
Միացյալ Նահանգների դեսպանատունը այսօր՝ հունվարի 30-ին, իր հայրենակիցներին զգուշացրել է Ստամբուլի կենտրոնում ահաբեկչությունների վտանգի մասին։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է քաղաքացիներին ահաբեկիչների հնարավոր պատասխան հարձակումների մասին, որոնց թիրախը կարող են դառնալ եկեղեցիները, սինագոգները, դիվանագիտական առաքելությունները Ստամբուլում կամ օտարերկրացիների շրջանում հայտնի այլ վայրերը…»,- ասվում է ամերիկյան գերատեսչության նախազգուշացման մեջ։ 

ԱՄՆ քաղաքացիներին զգուշացրել են նաև, որ առավել վտանգավոր կարող են լինել Ստամբուլի հետևյալ շրջանները. Բեյօղլու, Գալաթա, Թաքսիմ, Իսթիքլալ փողոց։

Բացի դրանից, ԱՄՆ դեսպանատունը պարզաբանում է, որ թուրքական իշխանությունները զբաղվում են այդ խնդրով, իսկ ամերիկացիները պետք է խուսափեն մարդկանց կուտակումներից և ուշադիր լինեն։